Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլն անում է այն, ինչի համար բերվել է իշխանության

Նիկոլն անում է այն, ինչի համար բերվել է իշխանության
10.06.2025 | 12:36

Դրա վերջին կանգառը Հայաստանի լուծարումն ու հայերի ինքնության վերջնական կազմաքանդումն է: Նիկոլը չի նահանջելու:

Լավ է անում: Եթե մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր տունը, օտարն ինչու՞ պիտի չքանդի ու չսեփականաշնորհի այդ տունը:

Իսկ ի՞նչ է անում մեր եկեղեցին:

Ի՞նչ:

Հայտարարություն և վե՞րջ: Ի՞նչ հույսով: Ի՞նչ հաշվարկով:

Ի՞նչ է անում ընդդիմությունը:

Ի՞նչ ենք անում մենք՝ խելոք դեմքով հերթական ստատուսներն ենք գրում ու սպասում, թե ի՞նչ նոր փորձանք կբերի, ում կհոշոտի տգետ պապուասը հաջորդ օրը:

Նիկոլի ուժն ընդդիմության ու իրական այլընտրանքի բացակայությունն է: Մեր անմիաբանությունն ու կասկածամտությունն է: Հարցրեք մարդկանց, նայեք սոցիոլոգիան՝ զզվում են Նիկոլից, բայց փնտրում ու չեն գտնում այլընտրանքը:

Ո՞վ կարող է բռնել Նիկոլի ձեռքը:

Ընդդիմությունը, որը պատրաստ է մինչև վերջ գնալու, ոչ թե արտաքին «դաբրոներով» ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու:

Ընդդիմությունը, որի նպատակը պետությունն ու մեր աժանապատվությունը փրկելն է, ոչ թե ավերակների վրա մնացած չեղած իշխանությունը վերցնելը կամ կիսելը:

Ընդդիմությունը, որը միավորում է բոլորին, ոչ թե ջլատում է եղած ռեսուրսն ու տարանջատվում հեռավոր ու անիրատեսական ինչ-որ նպատակի համար:

Ընդդիմությունը, որը երազանք ունի, ու այդ երազանքը տսրբերվում է Նիկոլի երազանքից:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ